Երևանում՝ «Որսորդական» հոթելի մոտ, հայտնաբերվել է կորոզիայի ենթարկված հակատանկային արկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

արկ

Հունիսի 12-ին՝ ժամը 21:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդական» հոթելի մոտակայքում, զինամթերք է հայտնաբերվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ «Որսորդական» հոթելի մոտակայքում հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 120 մմ հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ․ Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։

--00--ԼՄ