Երևանի կենդանաբանական այգում ծնվել է Ալիսան՝ տարվա ընթացքում ծնված 4-րդ եղնիկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

եղնիկ

Երևանի կենդանաբանական այգում ծնվել է Ալիսան: Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի կենդանաբանական այգին:

«Այս տարի մեզ մոտ արդեն ծնվել են 4 եղնիկներ. 1 պտավոր՝ Բեմբին, և 3 եվրոպական՝ Ֆելինը, Անահիտն ու Ալիսան։

Մուֆլոնների ընտանիքում ծնվել են 10 ձագուկ, իսկ բեզոարյան այծերի մոտ՝ 4-ը։

Առաջիկայում ունենք սպասվելիք ծնունդներ»,-նշվում է հայտարարության մեջ։

--00—ԼՄ