Քոչարյանի թիմը և ՍԴ-ն քաղաքական խաղերի մեջ են․ ԼՀԿ-ն չուզեց մասնակցել դրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գնալով՝ դատարանի ճգնաժամը միանգամից չի վերանում, բայց վերանում է հին մոդելն ու սկսվում՝ նորը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից ավելի վաղ ուղարկված դիմումները հետ վերցնելուն՝ Իգիթյանն ասել է.

«Ռոբերտ Քոչարյանի թիմը որոշել էր դիմել ՍԴ, քանի որ դա իրենց դատարանն էր: Իսկ հիմա հետ են վերցնում։ Ուզում են, որ պատգամավորները համապատասխան քանակով դիմեն ՍԴ, ինչն արդեն աբսուրդ է։

Սա անում էին՝ մտածելով, որ ԼՀԿ-ի դիրքորոշումը կփոխեն։ Բայց ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը հստակ ասաց, որ իրենք չեն ուզում քաղաքական խաղերին մասնակցել։ Ափսոսում եմ, որ Քոչարյանի թիմն ու ՍԴ-ն՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, քաղաքական խաղերում են»,- ընդգծել է պատգամավորը։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս