Վարչապետը հունիսի 11-ի որոշման մեջ փոփոխություն և լրացում անելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

որոշում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 755-լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) 1-ին կետում «աշխատողների առողջության և անվտանգության ապահովման» բառերը փոխարինել «աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման» բառերով.

2) 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «при правительстве» բառերը.

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով առողջապահության բնագավառի իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման ապահովումն է:».

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Տեսչական մարմնի խնդիրներն են՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։».

5) 11-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետից հանել «և դեղագործական գործունեության» բառերը,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝ բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության, ինչպես նաև առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ».

6) 11-րդ կետի 8-րդ ենթակետը «վերահսկողության իրականացումը» բառերից հետո լրացնել «մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման՝ ներառյալ» բառերով.

7) 11-րդ կետի 10-րդ ենթակետում՝

ա. «աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողության իրականացումը, որը ներառում է» բառերը փոխարինել «աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության իրականացումը, որը ներառում է՝» բառերով,

բ. «բ» պարբերությունում «ուսումնասիրումն ու վերլուծումը» բառերը փոխարինել «ուսումնասիրումը, վերլուծումը և դրանց կանխարգելման նպատակով գործատուին միջնորդություններ և (կամ) առաջարկություններ ներկայացնելը» բառերով,

գ. «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«գ. գործատուներին, աշխատողներին և նրանց ներկայացուցիչներին աշխատողների անվտանգության ապահովմանը և առողջության պահպանմանը, աշխատանքային հարաբերություններին առնչվող օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ տեղեկատվության և (կամ) խորհրդատվության տրամադրումը,»,

դ. «ե» պարբերությունը «օրենսգրքով» բառից հետո լրացնել «և այլ նորմատիվ իրավական ակտերով» բառերով,

ե. ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով՝

«զ. գործատուների, աշխատողների և նրանց ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարների կազմակերպումը,

է. աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ լիազորված մարմին առաջարկության ներկայացումը,

ը. կազմակերպությունների լուծարման ընթացքում աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ իր լիազորությունների շրջանակներում,

թ. կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժ. օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթներ իրականացնելիս՝ գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից աշխատողների իրավունքներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ պահանջելն ու ստանալը և փաստաթղթերի կրկնօրինակներ վերցնելը,

ժա. աշխատանքային պայմանագրերի կնքման և (կամ) լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժբ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի ու մասնագիտական հիվանդությունների հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

8) 11-րդ կետը 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ ենթակետերով՝

«10.1) Սույն կետի 10-րդ ենթակետի «ը» - «ժա» պարբերություններով սահմանված վերահսկողությունը տեսչական մարմինն իրականացնում է ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում։

10.2) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ:».

9) 11-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերը «առողջապահության,» բառից հետո լրացնել «աշխատանքային իրավունքի՝ ներառյալ» բառերով.

10) 11-րդ կետը 17-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 17.1-ին և 17.2-րդ ենթակետերով՝

«17.1. «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողության իրականացումը.

17.2. իր իրավասության սահմաններում մասնակցությունը զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացմանը:».

11) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «բժշկական սպասարկման վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումն անվանափոխել «բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության» և այդ կապակցությամբ 27-րդ կետի

2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն».

12) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումն անվանափոխել «աշխատանքի վերահսկողության վարչության» և այդ կապակցությամբ 27-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) աշխատանքի վերահսկողության վարչություն».

13) ստեղծել զորահավաքային բաժին՝ այդ կապակցությամբ 27-րդ կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով՝

«9) Զորահավաքային բաժին».

14) 28-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետում «հարավային» բառը փոխարինել «արևմտյան» բառով,

բ. 4-րդ ենթակետում «արևմտյան» բառը փոխարինել «արևելյան» բառով,

գ. 5-րդ ենթակետում «արևելյան» բառը փոխարինել «հարավային» բառով»,-ասված է որոշման մեջ:

--00—ԼՄ