Ներքին Դվինի 66-ամյա բնակչի որոնողական աշխատանքերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

աին

Փրկարարները շարունակում են հունիսի 28-ից կորած ճանաչված Ներքին Դվին համայնքի բնակչի որոնողական աշխատանքները։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հուլիսի 12-ին՝ ժամը 05։52-ին, ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ընդհանուր թվով 10 փրկարար ծառայող, մեկնել է Քաղցրաշեն գյուղի դաշտեր՝ «Չանգլիկ» կոչվող արոտավայր հունիսի 28-ի՝ ժամը 06։00-ի սահմաններում կորած ճանաչված Ներքին Դվին համայնքի բնակիչ Մարտիկ Վ.-ի (ծնված 1954 թ․) որոնողական աշխատանքներ իրականացնելու։

--00—ԼՄ