ՃՈ-ն պարզում է դիվանագիտական համարանիշով վթարի մասնակից «Mercedes»-ի վարորդի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

1

Հուլիսի 10-ին դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com կայքի տվյալներով այդ օրը ժամը 03։30-04։00-ն ընկած ժամանակահատվածում դիվանագիտական համարանիշներով Mercedes-ի վարորդը Բաբայան փողոցում բախվել է Երևանի քաղաքապետարանի կողմից նշված փողոցում տեղադրված աղբամաններին, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո՝ ծառին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, և դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Mercedes-ի վարորդին վթարի վայրում չեն հայտնաբերել։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Քուվեյթի դեսպանատան հաշվեկշռում։

--00—ԼՄ