Ռումբի տեղադրման կեղծ ահազանգի համար ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի պաշտպանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

1

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ shamshyan.com-ի՝ ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի անունից։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ կեղծ հաղորդագրությունը ստացվել է փաստաբանի անունից։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու համար՝ ով է փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն ուղարկել։

Հուլիսի 10-ին՝ ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։

--00—ԼՄ