Բոլորը հավասար են օրենքի առաջ՝ բացառությամբ տրանսգենդերների․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

--00—ԼՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանի Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Հասկանում եք չէ՞, որ նորմը լրացման կարիք ունի, որպեսզի լրիվ արտացոլի Նիկոլի Հայաստանի իրողությունը:

Եվ ուրեմն՝

Սահմանադության 28 հոդված

«Բոլորը հավասար են օրենքի առաջ, բացառությամբ տրանսգենդերների։

Հայաստանում տրանսգենդերն արտոնյալ են և գործում են անկաշկանդ՝ առանց որևէ սահմանափակման:

Ոստիկաններին արգելվում է որևէ միջամտություն տրանսգենդերների գործունեությանը»:

Դմփ-դմփ-հուււ...»:

--00—ԼՄ