Տավուշի ավանդական Վարդավառն այս տարի չի նշվի

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

Վարդավառ

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի’ տավուշցիներ, Տավուշի մարզում ամենասիրելի տոներից մեկը`վարդավառը, նշվելու է վաղը` կիրակի օրը: Ցավոք սրտի, այս տարի այն չենք կարող նշել ավանդական ձևով:

Հիշեցնում և կոչ ենք անում, որ պետք է խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Հայտնում ենք նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Միայն մեր բարձր պատասխանատվության և անվտանգության սահմանված կանոնների պահպանման շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ նախկին ապրելակերպին` չմեծացնելով կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը»:

--00--ԱԹ