Հայ ֆուտբոլիստները պետք է զարգացնեն հաղթողի հոգեբանություն․ Նիկիտա Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՌՖՄ փոխնախագահ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն, Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը խոսել է հայկական ֆուտբոլի խնդիրների մասին:

«Հայ ֆուտբոլիստները պետք է բարելավեն իրենց տեխնիկան և զարգացնեն հաղթողի հոգեբանությունը: Երևի այսօր դա չկա: Այս հարցերը, առաջին հերթին, պետք է ուղղել հայկական ֆուտբոլի ղեկավարությանը: Խնդիրներ ունի ոչ միայն հայկական ֆուտբոլը, դրանք ամենուր են, այդ թվում՝ Ռուսաստանում: Երբեմն մենք տեսնում ենք խաղացողների, որոնք պատրաստված չեն տեխնիկապես և խաղային մտածողության մեջ»,- ասել է Սիմոնյան AFG-ին: