Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News 

հասարակական

Օգոստոսի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com

Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են ոչ թե Ռիգայի, այլ Արաբկիր 19 փողոցում: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված միջադեպի հետ կապված՝ վիրավոր կամ վիրավորներ դիմել են հիվանդանոցներ, թե ոչ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս