Աստված տա` խաշի հաշիվը ես փակեմ․ Շարմազանով

  ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում նեղություն տալ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին և պատրաստ է ընտրություններից հետո իր կողմից արված հրավերի՝ խաշի սեղանի հաշիվը փակել: Այդ մասին նա նշել է այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Շարմազանովը Մարուքյանին հեռակա կարգով հարցազրույցներից մեկի ժամանակ խաշի հրավեր էր արել՝ նշելով, որ հաշիվը կփակի նա, ում ներկայացրած ուժն ընտրությունների արդյունքում ավելի շատ ձայներ կհավաքի: