Եվրոպայի խորհրդում Պ. Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽ նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Նոյեմբերի 14-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով զեկուցողների խմբի (GR-C) նախագահ՝ 2018թ. նոյեմբերի 14-ից 2020թ. օգոստոսի 31-ը։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ից, Նախարարների կոմիտեում ներկայացված 47 անդամ երկրների դեսպանները միաձայն հավանություն են տվել դեսպան Հովհաննիսյանի թեկնածությանը:

Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով զեկուցողների խումբը Նախարարների կոմիտեի համակարգող մարմին է, որին փոխանցվում են նշված ոլորտներում անդամ պետությունների փորձագիտական մակարդակում քննարկումների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում խումբն իրականացնում է լրամշակումներ, համաձայնեցնում բոլոր անդամ պետությունների դիրքորոշումները և փոխանցում Նախարարների կոմիտեի հաստատմանը։