Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2012 թ. դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1295-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) «Ժ. Անդրեասյան» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան» բառերով.
2) «Լ. Առաքելյան» բառերը փոխարինել «Ժ. Անդրեասյան» բառերով.
3) «Ա. Սողոմոնյան» բառերը փոխարինել «Լ. Սիմոնյան» բառերով.

4) «Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության խորհրդատու» բառերը փոխարինել «Լ. Ավետիսյան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ» բառերով.

5) «ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների իրավունքների պաշտպանության» բառերը փոխարինել «հավասար հնարավորությունների ապահովման վարչության, երեխաների հիմնահարցերի» բառերով.

6) լրացնել «Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ» բառերով»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս