Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

երեխա

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն առայժմ կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Առողջություն ու խաղաղություն երեխաներին»,- գրել է նա։  

-- 00—ՄՀ