Վճռաբեկ դատարան է ներկայացվել Ալեքսանդր Արզումանյանի Վճռաբեկ բողոքը՝ արադարացման պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

ՀԱԿ

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի Վճռաբեկ բողոքը՝ արադարացման պահանջով:

Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:

Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին»:

-- 00—ՄՀ