Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» և «Բյութի ստուդիո» սրահի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

․

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները:

--00--ԱՀ