Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ: Վարչպետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչության դիվանագիտական ծառայության կազմակերպման բաժնի առաջին քարտուղար Էդուարդ Գարեգինի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ՝ 1 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

--0--ԿԿ