Վաղը ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

Thumbnail

Մաքրման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 18-ին ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածը փակ կլինի Երևան քաղաքի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և հայցում  քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար։