35 մլն դոլար կտրամադրվի մետրոյի նոր կայարանի կառուցման համար․ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մետրոյի նոր կայարանների կառուցման աշխատանքներին: Նա նշել է` փորձել են ներգրավել մասնավորին, որ պետության վրա այդ հոգսը չլինի, բայց այն պայմանները, որ առաջարկել են տարբեր ընկերություններ ու մասնավորը, ոչ այնքան բարենպաստ են քաղաքի ու պետության համար: Ըստ Մարությանի` կառավարության կողմից էլ է այդպես գնահատվել, ի վերջո, ընդհանուր հայտարարի են եկել, որ դա կարվի պետական միջոցներով:

Քաղաքապետը տեղեկացրեց` այս պահին նախագծի մրցույթ է մշակվում, այն կայանալուց հետո կլինի նախագիծ, կդնեն շինաշխատանքների մրցույթի: Նա մասնավորեցրեց` խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է, կառավարությունը հավաստիացրել է, որ այդ գումարը կարող է հատկացնել:

--00--ԱԹ