ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ առավելագույնս կնպաստի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների կապերի մերձեցմանը:
Դեսպան Սունկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի ողջույնները:
Զրուցակիցները անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական ու հումանիտար կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, ինչպես նաև Եվրամիության շրջանակում արդյունավետ փոխգործակցության հարցերին: