Վանդալիզմ՝ Մեծամորում. կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հիսուս

ԼՀԿ-ական պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Արմավիրի մարզում վանդալիզմ է եղել: Գրառմանը կից պատգամավորը նաև լուսանկարներ է հրապարակել:

«Նոր տեղեկացա, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմ են իրագործել ոմն ստահակներ՝ բութ գործիքի կիրառմամբ կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը:

Պատկան մարմիններին կոչ եմ անում հնարավորինս արագ ձեռք առնել համապատասխան միջոցներ հանցագործին հայտնաբերելու համար»,-գրել է նա:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս