Արմավիրի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Գալինա Հակոբյանի վարած Mitsubishi Pajero 3.5 մակնիշի 35 ՕX 875 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռաֆաէլ Խաչատրյանի վարած Opel Vectra մակնիշի 31 ՍԼ 287 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է: Վթարի հետևանքով էլ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորները առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց՝ հայտարարելով, որ իրենց լավ են զգում և գնացել են տուն: