Թշնամու ցանկացած գործողություն ի սկզբանե տապալված է․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արմեն Գրիգորյան

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Առավոտից Արցախից ստացվող զանգերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, և թշնամու ցանկացած գործողություն ի սկզբանե տապալված է: Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Մենք բոլորս վճռական ենք, և մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի:

Հետևե՛ք տեղեկատվական հիգիենայի կանոններին»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս