ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ աջակցություն հայտնելով հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական գործողությունների կապակցությամբ:
«Համերաշխություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին, որոնք կրկին դարձել են Ադրբեջանի հարձակումների զոհ: Իրավիճակն այս տարածաշրջանում պետք է անհանգստություն առաջացնի և միավորի միջազգային հանրությանը: Ցավում եմ զոհերի համար»,-գրել է Բուայեն:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։
--00—ԼՄ