6 մարզի կտրամադրվի 205 մլն դրամ․ գործադիրի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Կառավարությունն ավելի քան 205 մլն դրամ կտրամադրի Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: Որոշումն ընդունվել է գործադիրի՝ նոյեմբերի 22-ի նիստում։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ որոշման նախագիծը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը, որոնք իրականացվում են 23 համայնքներում: Կառավարությունն արդեն 230 ծրագրի հայտ է ստացել, հավանություն է ստացել 179-ը, 134-ն արդեն ընթացքի մեջ են:

«134 ծրագրերը հիմնականում ուղղված են ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, լուսավորությանը, կոյուղագծերին, ոռոգման համակարգերին, խմելու ջրին, նախակրթարաններին, զբոսայգիներին, տեխնիկայի ձեռքբերումներին, այսինքն՝ համայնքային նշանակության խնդիրներ են լուծվում այդ ծրագրով»,- նշել է Տերտերյանը:

Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ծրագիրը կառավարություն-տեղական կառավարման մարմիններ համագործակցության լավ օրինակ է: