Ռուսաստանը տեղեկություններ ունի ԼՂ հակամարտության գոտում վարձկանների գտնվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մտահոգություն են առաջացնում Սիրիայի հյուսիսային հատվածից զինյալների զանգվածային հավաքագրման ու նրանց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու մասին լրատվամիջոցների տեղեկությունները: Այս մասին նա նշել է իր ճեպազրույցի ընթացքում:

«Մտահոգություն է առաջացնում Սիրիայի հյուսիսից ԼՂ հակամարտության գոտի ուղղորդելու համար զինյալների զանգվածային հավաքագրման մասին շրջանառվող տեղեկությունը: Սոցիալական ցանցերում հրապարակվում են համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ»,- ասել է Զախարովան:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս