ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից վարձկաններ կան. Conflict Intelligence Team

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

վարձկաններ

Conflict Intelligence Team-ի հետաքննողները հոկտեմբերի 21-ին հաստատել են ԼՂ հակամարտության գոտում սիրիացի վարձկանների ներկայությունը և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցությունը՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական ու թուրքական կողմերն ավելի վաղ պաշտոնապես հերքել են նրանց ներկայությունը: 

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերի հիման վրա CIT-ը պնդում է, որ սիրիացի վարձկաններ կան առնվազն առաջնագծի հարավային հատվածում, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր էին: Տեսանյութերի մի մասում սիրիացիներն ադրբեջանցի սահմանապահների համազգեստով են:

Մեկ այլ տեսանյութում ադրբեջանցի սահմանապահների համազգեստ կրող սիրիացիները խոսում են արաբերեն՝ ԼՂ - Իրան սահմանագծին: 

Կա ևս մեկ տեսանյութ, որ կրկին Իրանի հետ սահմանին է նկարահանված, նույն համազգեստով սիրիացին զրուցում է արաբերեն:

Տեսանյութերը՝ այս հղումով:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս