Կրեմլը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վարձկանների մասին տեղեկություններով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

պեսկով

Կրեմլում ծայրահեղ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում վարձկանների մասին տեղեկություններով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ծայրահեղ մտահոգված են՝ ԼՂ հակամարտության գոտի Սիրիայից ու Լիբիայից անօրինական զինյալ խմբավորումների վարձկանների տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների պատճառով:

«Ես ձեռնպահ կմնամ ինչ-որ հստակեցնող մեկնաբանություններից: ԱԳՆ հայտարարությունը երկիմաստ չէ, այնտեղ իսկապես արձանագրվում է ծայրահեղ մտահոգություն՝ կապված այդ խմբավորումների՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման հետ»,- ասել է Պեսկովը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս