ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ՀԱՊԿ-ում տեղյակ են եղել, թեկուզ ընդհանուր գծերով, ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից զինյալների առկայության, քանակի և գործողությունների մասին: Այս մասին այսօր հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով հարցին, թե որտեղ են այժմ ԼՂ հակամարտության գոտում գտնվող զինյալները, և արդյո՞ք նրանք սպառնալիք են կազմակերպության երկրների համար:
Ըստ Զասի` կազմակերպությունում դա գնահատում են իբրև ՀԱՊԿ անդամ երկրների, դաշինքի համար որոշակի ռիսկ:
«Ո՞ւր են այժմ զինյալները, արդյո՞ք դեռ այնտեղ են, ո՞ւր են անհետացել` ես դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ այդ տարածքներում իրավիճակը վերահսկում են այն ուժերը, որոնք ներգրավված են այդ գործընթացում, դրանք խաղաղապահներն են, Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ սիրիացի վարձկանները, ցանկացած զինյալներ պետք է լքեն այդ տարածքը»,- ասել է նա:
Զասն ընդգծել է` դադարեցնել գործունեությունը, քանի որ զինյալների ինչ-ինչ ջոկատների կամ խմբերի, ապօրինի զինված խմբավորումների ստեղծումը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների անմիջական հարևանությամբ են, դա հավաքական անվտանգության համար որոշակի ռիսկեր է ստեղծում :
--00--ԱԹ