Խնդրում եմ, աղոթեք մեր Զինվորների համար, ավելի շատ, քան կաղոթեիք ինձ համար․ հնդիկ ուսանող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

ԵՊԲՀ հնդիկ ուսանողուհի Ուպասնա Դուտը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետ.

«Մենք ապահով ենք մեր Ընտանիքի հետ: Խնդրում եմ, աղոթեք մեր Զինվորների համար, ավելի շատ, քան կաղոթեիք ինձ համար:

Հայաստանը նման չէ աշխարհի որևէ այլ երկրի: Այն պահից, երբ դուք խմեք Հայաստանի անարատ ջուրը, անկախ ազգությունից, դուք կդառնաք հայ: Ջրի համը պայմանավորված չէ հանքանյութերով: Այդ համը եկել է հայ ժողովրդի նախնիների և չապականված հայրենասեր զինվորների կողմից տասնամյակներ ու դարեր շարունակ արված զոհաբերության հետ:

Մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանը փոքր է, ծանոթ չեն մեր լեռների բարձրությանը: Նրանք չգիտեն մեր գրականության լայն հորիզոնները: Նրանք չգիտեն մեր՝ հայերիս մեծ սրտերի մասին: Հայ լինելն ի ծնե չէ. հայ լինելը սրտում է: Հայաստանը միայն Կովկասում չէ. Հայաստանն ամբողջ աշխարհում է: Սիրով՝ աղջիկ, որն ուղղակի խմել է Հայկական ջուրը»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս