Տղե՛րք, ամեն վայրկյան ձեզ հետ ենք. արտիստները ոգեշնչում են զինվորներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

Թիկունքը՝ մշակույթ: ԿԳՄՍ նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն իրենց հայրենաշունչ կատարումով ոգեշնչում են մեր երկրի սահմանին մարտնչող զինվորներին:

«Տղե՛րք, մենք ամեն վայրկյան ձեզ հետ ենք, ձեր թիկունքն անսասան է, ձեր բազկի ուժը ոսոխին հայտնի է...»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ