Դադարեցրե՛ք մահաբեր զենքերի վաճառքն Ադրբեջանին. նամակ՝ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հայ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին՝ խնդրելով, որ Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի, տեխնոլոգիաների վաճառքը ու փոխանցումը Ադրբեջանին:

Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների դեմ:

«Այս և այլ տեսակի մահաբեր զենքերի փոխադրումը պետք է անհապաղ դադարեցվի՝ հաշվի առնելով տարրական բարոյականությունը, ինչպես նաև Իսրայելի և միջազգային մարդասիրական իրավունքի հարցը»,-նշվում է նամակում:

Համբարյանը նաև հույս հայտնել, որ Իսրայելը կերաշխավորվի, որ երբեք մասնակից չի լինի հայերի երկրորդ ցեղասպանությանը:

--00—ԼՄ