Փաստորեն Ստեփանակերտին ու Շուշիին հարվածելիս, պատրաստի տեքստը գրած դրած է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Ստեփանակերտ

Փաստորեն Ստեփանակերտին ու Շուշիին հարվածելիս, պատրաստի տեքստը գրած դրած է, որ իբր մենք թիրախավորել ենք ինչ որ ռազմավարական օբյեկտ: Այս մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բա նավթամուղերի մոտ ասֆալտի մեջ հարմար տեղավորված սմերչի հրթիռ չկա, այդ մի կտորը անհարմար ստացվեց երևի»,- նշել է նա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ