Խոցվել է Ադրբեջանի 127 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 413 զրահատեխնիկա, 4 Սմերչ, զոհ՝ 3754

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

թիվ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է հոկտեմբերի 6-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ Ադրբեջանի կորուստները: Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ խոցվել է 127 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 413 զրահատեխնիկա, 4 Սմերչ, 3754 զոհ:

Նշենք, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ 

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած 3 բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ 

--00—ԼՄ