Լեռնային Ղարաբաղում կանայք և երեխաներ են սպանվել, մի՞թե դա էթնիկ զտում չէ. Բուայե

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Բուայե

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր նոր նախաձեռնության մասին: 

«Առերեսվելով Ադրբեջանի և մեր քույր Հայաստանի միջև հակամարտությանը՝ Ֆրանսիան այլևս չի կարող չեզոք մնալ: Ինչպե՞ս մնալ չեզոք, երբ մի քանի օր շարունակ հարձակվել են խաղաղ բնակչության վրա. Կանայք և երեխաներ են սպանվել, իսկ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը, առանց որևէ դրդապատճառի, ռմբակոծվել է: Մի՞թե դա էթնիկ զտում չէ:

Ես նաև խնդրեցի Սենատի նախագահին՝ բավարարել Լեռնային Ղարաբաղի համար Միջազգային տեղեկատվական խումբ ստեղծելու վերաբերյալ իմ խնդրանքը: Խորհրդարանին պատիվ կբերի նման պայմաններում ցույց տալ իր համերաշխությունը: Այս խնդրանքը պետք է ստանա քաղաքական խմբերի մեծամասնության համաձայնությունը:

Ավելին, ես խնդրեցի, որ Սենատը կարողանա աջակցել քաղաքապետարաններին՝ Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խարտիաներ ստորագրելու հարցում»:

--00--ԱԹ