Սուրբ Ծննդյան օրը հիշում եմ Արցախի հայերին, նոր ցեղասպանության զոհերին, Դադիվանքը. Բուայե

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News

հասարակական

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայկական Սուրբ Ծննդյան օրը հիշում եմ Արցախի հայերին, նոր ցեղասպանության զոհերին: Մտածում եմ Հայր Հովհաննեսի և Դադիվանքի վանական համալիրի մասին: Մտածում եմ սպառնալիքի տակ հայտնված ժառանգության մասին: Մտածում եմ քրիստոնյաների սպանությունների մասին: 

Եկե՛ք չմոռանանք նրանց, եկե՛ք դատապարտենք և պայքարենք»,- գրել է Բուայեն: 

--0--ԿԿ