Այսօր հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են»,- նշեց նա։

--00--ԱՀ