Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատեց 37 միլիոնը, ապաքինվել է 27 միլիոն մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

կորոնավիրուս

Հոկտեմբերի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 37,119,547 է, որից 1,072,825-ը մահացել է, 27,902,493-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 8,144,229 է, որից 68,385 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 7,894,478 վարակման դեպք, որից 218,648-ը մահացել է, 5,064,300-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,611,530 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 6,979,42 է: Երրորդում Բրազիլիան է, որտեղ կա 6,979,42 վարակակիր: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,272,238 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ