Միրզոյանը Մատվիենկոյին տեղեկացրել է խաղաղ բնակավայրերի՝ շարունակվող հրթիռակոծման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Հեռախոսազրույց ունեցա ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

«Տիկին Մատվիենկոյին տեղեկացրեցի Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ»,- գրել է ԱԺ նախագահը։

--00—ԼՄ