Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և չեմ լիազորում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ զորակցում է վարչապետին հայ ժողովրդի համար արժանապատիվ որոշում կայացնելու հարցում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս