Ծնո՛ւնդդ շնորհավոր, մեր շա՛տ սիրելի Քիմ Քարդաշյան. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

աննա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է համաշխարհային հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանին ծնունդը: Նա հոկտեմբերի 21-ին դարձել է 40 տարեկան:

Աննա Հակոբյանը գրել է. «Ծնո՛ւնդդ շնորհավոր, մեր շա՛տ սիրելի Քիմ Քարդաշյան»:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը գրել էր, որ ծննդյան լավագույն նվերը եղել էր այն, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանություն» առարկայական խորագիրը։

--00—ԼՄ