ԼՂ-ում պատերազմ նախաձեռնողները Թուրքիան և բրիտանական հատուկ ծառայություններն են. Լեպյոխին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Լյապոխին

ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը EAdaily-ին տված հարցազրույցի շրջանակում կարծիք է հայտնել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ տարածաշրջանային մեծ խաղի գործիքներն են, ուստի Ռուսաստանը պետք է հստակ գիտակցի իր շահերն այդ տարածաշրջանում պասիվ դիտորդ չդառնալու համար:

Հարցին՝ Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում,  Ռուսաստանում գիտակցո՞ւմ են իրադարձությունների դասավորվածության հնարավոր հետևանքները, փորձագետը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանն ամենևին էլ մանրակրկիտ նախապատրաստված ավանտյուրայի հիմնական սուբյեկտնները չեն, այլ գործիքներ և զոհերը:

«Հակամարտության հիմնական նախաձեռնողները Թուրքիան և բրիտանական հատուկ ծառայություններն են, իսկ ուղղված է այդ գործողությունն ընդդեմ Ռուսաստանի, մասամբ՝ Իրանի: Ահա թե ինչու Ռուսաստանի գործողություններն այս տարածաշրջանում պետք է թելադրված լինեն նախևառաջ ՌԴ-ի ռազմավարական շահերով, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճը լուծելու ցանկությամբ»,- ասել է Լեպյոխինը, ապա հավելել, որ Անկարան փաստացի վեճ է հրահրում Ռուսաստանի հետ:

«Փաստացիորեն, Թուրքիան պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ մեզ համար ռազմավարական կարևոր տարածաշրջանում, և այն սկսել է Ադրբեջանի և արաբ ահաբեկիչների ձեռքով, իսկ Ռուսաստանում այդ փաստն իբրև թե չեն նկատում: Սակայն խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելուց այս անգամ չի ստացվի. սա այդ դեպքը չէ: Թուրքական լոլիկների արգելքը և սանիտարական միջոցներն այն մեթոդները չեն, որոնք կարող են սթափեցնել հանդուգն սադրիչին»,- կարծում է Լեպյոխինը և հավելում, որ ՌԴ-ն պետք է պաշտպանի Հայաստանին՝ որպես իր ռազմավարական դաշնակցի, նաև ԼՂ բնակչությանը, որը բախվել է ցեղասպանության սպառնալիքին, սակայն առաջին հերթին Ռուսաստանը պետք է պաշտպանի իր ազգային շահերը:

«Եթե ՌԴ-ն պաշտպանում է իր շահերը հեռավոր սահմաններին, օրինակ՝ Սիրիայում, ապա ինչո՞ւ մենք չպետք է պաշտպանենք մեր շահերը մոտ սահմաններին՝ նույն Ղարաբաղում: Առավել ևս, որ այստեղ բացահայտ է ռազմական գործողություններում տեղի բնակչության դեմ ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը»,- նշում է բանախոսը և կարծիք հայտնում, որ ՌԴ-ին այլընտրանք, քան կանգնեցնել Հարավային Կովկասում գերակայելու՝ թուրքական փառասիրությունը:

«Ռուսաստանին պետք չէ, որ օսմանական վարակը տեղափոխվի Վրաստան, Աբխազիա, Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիայի երկրներ և Վոլգայի մարզ»,-ասել է Լեպյոխինը:

Հիշեցնենք, որ, ԱՄՆ-ում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին արցախաադրբեջանական սահմանին պետք է 3-րդ անգամ հրադադար հաստատվեր, սակայն հրադադրի՝ ուժի մեջ մտնելու ժամին Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը խախտել է հրադադարը, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ժամին հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածության, հրադադարը պահպանելու է:

Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս