Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24News  

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Սամվել Մովսիսյանի ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ», - նշված է նախագահի հրամանագրում։

--00—ՄՀ