Ալիևյան բոլոր ստորաբաժանումները պետք է ահաբեկչական ճանաչվեն. Ժիլին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Ժիլին

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ալիևյան զորախումբը պետք է ահաբեկչական համարվի:

«Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ապացուցել են, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված խմբավորումների կազմում ընդգրկված են ահաբեկիչներ ամբողջ աշխարհից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թիվ է նշել՝ 2 000 ահաբեկիչ: Ես կարծում եմ՝ ահաբեկիչների թիվն ավելի շատ է, բայց հարցը դա չէ: 

Քանի որ ագրեսորի ռազմական ստորաբաժանումների կազմում ռազմական գործողություններին մասնակցում են դիվերսիոն-ահաբեկչական ուժեր, նշանակում է՝ Ալիևյան բոլոր զինվորական ստորաբաժանումները պետք է ահաբեկչական ճանաչեն և անպայման ոչնչացվեն՝ համաձայն աշխարհում ընդունված հակաահաբեկչական կանոնների:

Ահաբեկչության, ահաբեկիչների հետ ցանկացած խաղերը միանշանակ հանգեցնում են արյունոտ հետևանքների: Այստեղ անթույլատրելի են երկակի ստանդարտները՝ Սիրիայում ահաբեկիչները վատն են, Ալիևի ահաբեկիչներն այնքան էլ վատը չեն:

Ես էլ չեմ խոսում, որ պետությունների կողմից ահաբեկչական գործոնն իբրև զենք օգտագործելն արգելված է միջազգային օրենսդրությամբ:

Իլհամ Ալիևը, փաստորեն, սեփական ձեռքերով ադրբեջանական բանակը վերածել է ահաբեկչական խմբավորման և դրել հարվածի տակ»,- գրել է նա:

--00--ԱԹ