Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններում 160 մլն ընտրողից ստացել է 60 հազար ձայն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

BBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում ռեփեր Քանյե Ուեսթը (Birthday Party կուսակցություն) 12 նահանգներից հավաքել է 60 հազար ձայն: Նա ամենաշատ ձայները՝ 10188 քվե, ստացել է Թենեսի նահանգում:

Ըստ աղբյուրի՝ Ուեսթի քաղաքական կարիերան դեռ ավարտված չէ: Նա «Թվիթերի» միկրոբլոգում գրել է «Քանյե-2024», որով ակնարկել է 2024-ի ընտրություններին մասնակցելու ցանկության մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել է շուրջ 160 մլն մարդ: Ըստ նախնական տեղեկության՝ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը, թեև վերջնարդյունքը դեռ չի հայտարարվել: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խախտումներ են եղել և որ պետք է դիմի Գերագույն դատարան, սակայն արժանանացել է խիստ քննադատության: 

--00—ԼՄ