Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ՝ բեռնված առողջապահական  պարագաներով

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

օգնություն

Դանիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ (ավելի քան 20)՝ բեռնված առողջապահական տարաբնույթ պարագաներով:

Իտալիայի հայ համայնքը 23 միլիոն 900 հազար դրամին համարժեք եվրո է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը կարիքների համար ռեանիմոբիլ ձեռք բերելու նպատակով: Մեր ամենօրյա աշխատանքը համայնքների հետ շարունակվում է:

--00—ՄՀ