Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն. նրանք պատրաստ են օգնել նաև Արցախում տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1120665

Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ: Օտարերկրացի մասնագետները տեղի բժիշկների հետ փորձի փոխանակում են իրականացնում, անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն տրամադրում նաև կոնկրետ բուժառուների հետ կապված: Մասնագետները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական վերջին ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների բուժման հարցում: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ:

ԱՄՆ-ից բժիշկների առաքելությունը՝ հյուպատոսության նախաձեռնությամբ, պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ, Հայաստան է գալիս ամեն տարի՝ 2015 թվականից սկսած: Այս տարի առաքելությունն այստեղ կլինեն մինչև հոկտեմբերի 7-ը:

«Մեզ համար հոգեկան մեծ գոհունակություն է ամեն տարի գալ և մեր քույրերին ու եղբայրներին օգտակար լինել: Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո շեշտակի կարևորվեց առաքելությունը, որ մենք անպայման թե օգտակար լինենք, թե աշխարհին ցույց տանք, որ սփյուռքն ու Հայաստանը միասին են՝ ավելի ամրապնդված»,-ասաց Աբգարյանը:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիան մեծ անհանգստություն է առաջացրել, սակայն հյուպատոսի վստահեցմամբ՝ հենց այս պայմաններում գալն ու հայրենիքին օգտակար լինելու անհրաժեշտությունն ավելի է ընդգծվել: Նույնիսկ օտարազգի բժիշկներն ասել են, որ չեն վարանի գալ Հայաստան:

Այս տարի հյուպատոսության հովանավարությամբ բժշկական առաքելությանը զուգահեռ առաջին անգամ անցկացվում է նաև չորսօրյա միջազգային բժշկական համագումար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ, Արմեն Մուրադյանի և Գևորգ Թամամյանի հետ միասին: Համագումարին մասնակցում են մասնագետներ՝ Հորդանանից, Իսրայելից, ԱՄՆ տարբեր նահանգներից: Նպատակ կա համագումարը հաջորդ տարիներին ևս շարունակական դարձնել: Համագումարի մասնակից բժիշկները համագումարի շրջանակում ելույթներից բացի նաև համապատասխան հիվանդանոցներում շփվում են տեղի բժիշկների հետ, փորձի փոխանակում անում, բուժառուների հետ կապված խորհրդակցություն անում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ

«»