Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

Ավետիք Իշխանյան

Նա դեռ խոսում է և արդյո՞ք հիմա էլ կողմնակիցներ ունի, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Պարտված, հազարավոր պայծառ կյանքեր զոհած, ողջ հայ ազգի արժանապատվությունը գետնած «հպարտ» վարչապետ կոչվող կիսագրագետ հիստերիկը, փոխանակ հրաժարական տալու, ապաշխարհելու և ինքնասպան լինելու, դեռ մի բան էլ հաթաթա է տալիս։ Իսկապես, ինձ հետաքրքրում է, ողջ հայ ժողովրդի մեջ կա՞ն արդյոք դեռևս պարտության, զոհերի, խելագարության, ողորմելիության կողմնակից «հպարտներ»։ Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը։ Դուք պատկերացնու՞մ եք, որ մնացած Հայաստանի դատարկվելն ու թուրքանալը տարիների հարց է», - նշել է նա։

Իշխանյանի խոսքով՝ եթե դեռևս վարչապետ կոչեցյալը կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժապատիվ ազգն ենք։

--00--ԱՀ