Վոլգոգրադում COVID-19-ով վարակված 87-ամյա տղամարդ է մահացու դանակահարվել հիվանդասենյակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ նոյեմբերի 14-ի գիշերը Վոլգոգրադի մարզի Սվետլոյարսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 87-ամյա տղամարդու դի: Նրան գտել են սրտի շրջանում դանակի հարվածներով:

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 9-ին առողջական վիճակի վատթարացումից հետո, բուժման նպատակով ընդունվել էր վերակենդանացման բաժանմունք: Առողջական վիճակի բարելավումից հետո նրան տեղափոխել էին հիվանդասենյակ՝ թթվածին ստանալու:

Վոլգոգրադի մարզի ՌԴ ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիակի հայտնաբերման փաստով քննիչները նախաքննություն են սկսել:

--00—ԼՄ